Ուկրաինայի և Բելառուսի նախագահներ Պետրո Պորոշենկոն և Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Չեռնոբիլում հարգանքի տուրք են մատուցել Չեռնոբիլի աղետի զոհերի հիշատակին:
Պետրո Պորոշենկոն 31 տարի առաջ տեղի ունեցած աղետը համեմատել է Ուկրաինայի արևելյան շրջանների այսօրվա իրավիճակի հետ, ասելով, թե Ռուսաստանը չհայտարարված պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ:
«Մենք՝ ուկրաինացիներս, հիմա պայքարում ենք մեր անկախության, մեր ինքնիշխանության և մեր երկրի տարածքային ամբողջականության, Դոնբասը և Ղրիմը ազատագրելու համար: Մենք նորից հազարավոր զոհեր ենք հուղարկավորում, նորից հարյուր հազարավոր տեղահանված մարդիկ կան», - հայտարարել է Պորոշենկոն՝ հավելելով․ - «Ես համոզված եմ, բոլորս միասին կարող ենք հաղթել հրեշին»: