Հռոմի պապ Ֆրանցիսկոս պապը անտունների ու աղքատների համար անվճար լվացքատուն է բացել:
Լվացքատունը տեղակայված է Հռոմի հին թաղամասերից մեկում, հաստատությունը գտնվում է պապական բարեգործական հոգածության ներքո:
Այնտեղ տեղադրվել են լվացող և չորացնող վեցական մեքենաներ, ինչպես նաև սպիտակեղեն արդուկելու սարքավորումներ: Հաճախորդներին անվճար տրամադրվում են նաև մաքրող փոշիներ ու նյութեր:
Ավելի վաղ Ֆրանցիսկոս պապը մի քանի ապաստան էր բացել Սուրբ Պետրոսի հրապարակից ոչ հեռու: Անօթևանները այդտեղ կարող են գիշերել, բժշկական օգնություն ստանալ, օգտվել անվճար վարսավիրանոցից ու իրենց կարգի բերել: