Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը կրակել է Բաղանիսի ուղղությամբ, տուժածներ, վնասներ չկան


Լուսանկարը՝ Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Տավուշի մարզի Բաղանիս համայնքի համայնքապետ Նարեկ Սահակյանի փոխանցմամբ, երեկ ժամը 16։00-ից 21։30-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական հենակետերից կրակ է բացվել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանամերձ արոտավայրերի, այգիների և միջպետական նշանակության ճանապարհի ուղղությամբ:

«Առանձնակի վնասներ չունենք, ամեն ինչ նորմալ է եղել գիշերը, հիմա էլ խաղաղ է։ Գիշերը չեն կրակել։ 21։30-ի դրությամբ կրակը դադարել է։ Գյուղի ուղղությամբ 19։30-ից սկսեցին կրակել, բայց ինտենսիվ չէր, էդ ընթացքում մի չորս անգամ են գյուղի ուղղությամբ կրակել։ Հիմնականում կրակել են միջդիրքային և ճանապարհի ուղղությամբ, որևէ վնաս չունենք, հիմա կրակոցներ չկան, ճանապարհն էլ բաց է», - «Ազատության» հետ զրույցում ասաց համայնքապետը։

Հիշեցնենք, օրեր առաջ ադրբեջանական հենակետից կրակ էր բացվել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ: Գնդակոծությունից վնասվել էր ճանապարհով անցնող բեռնատարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG