ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը միջպետական նշանակության ավտոճանապարհներին սկսված փոսային նորոգման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով շրջայց է կատարել Երևանից դեպի Սևան - Իջևան - Նոյեմբերյան - Ստեփանավան - Արագած - Ապարան - Աշտարակ ձգվող միջպետական ավտոճանապարհներով։ Նախարարին ուղեկցել է «Հայավտոճան» տնօրինություն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը։
Այցի ընթացքում դիտարկվել և նախանշվել են նաև նշված միջպետական նշանակության ճանապարհների առավել քայքայված հատվածները, որոնք, ըստ առաջնահերթության, առաջիկայում կընդգրվեն ճանապարհների հիմնանորոգման ծրագրերում։
Իրականացվում են նաև կողնակների հարթեցման, վնասված արգելափակոցների վերականգնման, կողային առուների մաքրման և ճանապարհային նշանների թարմացման աշխատանքներ:
Փոսային նորոգումներ են իրականացվում նաև հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։ Մայիսի կեսերից կմեկնարկեն և հունիսի առաջին տասնօրյակում կավարտվեն ճանապարհների գծանշման աշխատանքները։