Մատչելիության հղումներ

Բարսելոնայում 8 մարդ է ձերբակալվել իսլամիստների հետ կապեր ունենալու կասկածանքով


Բարսելոնայում ոստիկանությունը ձերբակալել է 8 մարդու, ովքեր կասկածվում են իսլամիստների հետ կապեր ունենալու մեջ: Ձերբակալությունը շուրջ կես տարի շարունակվող հետաքննության արդյունք է:

Բոլոր ձերբակալվածները ծագումով Մարոկոյից են՝ 21-39 տարեկան: Հատուկ ծառայությունները նրանց հետևել են ութ ամիս շարունակ: Բացի իսլամիստ ահաբեկիչների հետ առնչություններից, նրանց կասկածում են նաև Կատալոնիայում կազմակերպված հանցագործությանը մասնակցելու մեջ:

Ինչպես հաղորդում է իսպանական կողմը, գործողությունն իրականացվել է բելգիական ոստիկանության մասնակցությամբ, բայց թե ինչ առնչություն ունեն ձերբակալվածները Բելգիայի հետ՝ չի հստակեցվում:

Միայն այս տարի Իսպանիայում 16 հակաահաբեկչական գործողություն է իրականացվել: Իսլամիստ ծայրահեղականների հետ կապեր ունենալու համար ձերբակալվել է 22 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG