Իրաքի կառավարական զորքերը ապրիլի 25-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են Մոսուլի արևմտյան շրջանները, հայտնում է «Ասոշիեյթեդ պրեսը», վկայակոչելով Իրաքի բանակի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը, ով նշել է, թե այս հաղթանակը ամենախոշորն է Մոսուլի համար վերջին ամիսներին մղվող պայքարում:
Իսկ Մոսուլի հարավում, ինչպես հաղորդվում է, իսլամիստ ահաբեկիչների դիրքերի վրա գրոհ են սկսել կառավարության հետ համագործակցող աշխարհազորային խմբավորումները:
Դրան զուգահեռ «Սիրիական ժողովրդական ուժեր» քուրդ-արաբական դաշինքը վերահսկողություն է սահմանել երկրի հյուսիսային Տաբկա քաղաքում: Քրդական զինված խմբավորումները ջիհադիստներից ազատագրել են քաղաքի մոտ քառասուն տոկոսը: Տաբկան գտնվում է ջիհադիստների վերջին ամենախոշոր հենակետը համարվող Ռաքքա քաղաքից մոտ 55 կիլոմետր հեռավորության վրա: