Թուրքիան կոշտ է արձագանքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդի մասին:
Երեքշաբթի օրը Թուրքիայի ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ «ապատեղեկատվություն և սխալ» որակելով Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունում տեղ գտած որոշ ձևակերպումներ:
Թուրքական դիվանագիտական գերատեսչության կարծիքով նման հաղորդագրությունները «կարող են փոխադարձ ատելության պատճառ դառնալ երկու ժողովուրդների միջև»: