Մատչելիության հղումներ

Կհետաքննվի Բաքվից կաշառք ստանալու մեջ մեղադրվող ԵԽԽՎ պատգամավորների հարցը


Եվրոպայի խորհուրդը կհետաքննի խորհրդարանականների՝ Ադրբեջանից կաշառք ստանալու հարցը:

Հետաքննությունը իրականացնում է երեք անկախ փորձագետներից կազմված հանձնաժողովը:

Ավելի վաղ ԵԽԽՎ մի խումբ պատգամավորների մեղադրել են պաշտոնական Բաքվից թանկարժեք նվերներ վերցնելու մեջ՝ այդ թվում խավիար, մետաքսյա գորգեր, թանկարժեք ժամացույցներ, ինչպես նաև գումար, ինչի դիմաց խորհրդարանականները կանխել են Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը դատապարտող բանաձևի ընդունումը:

2013 թվականին Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին բանաձևը, որը կազմվել է գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի զեկույցի հիման վրա, անակնկալ կերպով չեղարկվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG