Ֆրանսիացի ազգայնական գործիչ Մարին Լը Պենը որոշել է լքել «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարի պաշտոնը․ այս մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը France-2 հեռուստաընկերության եթերում:
Հիշեցնենք՝ նախագահական ընտրություններում առաջադրված 11 թեկնածուներից երկրորդ փուլ անցան Լը Պենը և Էմանյուել Մակրոնը: Երկրորդ փուլի ընտրությունները նախատեսված են մայիսի 7-ին:
Առայժմ հստակ չէ՝ Լը Պենը լքում է պաշտոնը երկրորդ փուլի պատճառով, թե՞ որոշել է վերջնականապես հեռանալ կուսակցությունից և պաշտոնը փոխանցել կուսակիցներից մեկին:
Մարին Լը Պենը «Ազգային ճակատ» ծայրահեղ-աջակողմյան կուսակցությունը ղեկավարում է 2011 թվականից: