Միացյալ Նահանգների կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի կառավարության աշխատակիցների նկատմամբ:
Միացյալ Նահանգների գանձապետարանը հանձնարարել է սառեցնել Սիրիայի գիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի 271 աշխատողների հաշիվները: Ըստ գանձապետարանի, հենց այս կենտրոնն է պատասխանատվություն կրում քիմիական զենքերի արտադրության համար:
Վաշինգտոնը կարծում է, որ ապրիլի 4-ին հենց այս քիմիական զենքերի կիրառման հետևանքով է ավելի քան 80 մարդ մահացել Սիրիայում: