Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը սկսել է քննել ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումն անվավեր ճանաչելու «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը։

Դաշինքը Սահմանադրական դատարան է դիմել ապրիլի 14-ին։

Հիշեցնենք, ավելի վաղ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դաշինքի դիմումը։ ԿԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել էր, թե թվարկված խախտումներից շատերը կրկնվում են, մի մասն էլ խոսում է ոչ թե խախտումների, այլ դրանց բացակայության մասին։ Նա պնդել էր՝ իրավական հիմքեր չեն ներկայացվել։

Նշենք, որ «Կոնգրես-ՀԺԿ»-ն խորհրդարանական ընտրության 9 մասնակիցներից միակն է, որը վիճարկում է ապրիլի 2-ի արդյունքները։ Սահմանադրական դատարան տարված դիմումում դաշինքը փորձել է «բացահայտել, որ ողջ երկրում գործել է ընտրողների ահաբեկման ու վախի մթնոլորտի ստեղծման և հօգուտ իշխող կուսակցության վարչական ռեսուրսի չարաշահման միասնական համակարգ»։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG