Չնայած առկա տարաձայնություններին` Ռուսաստանն ու Եվրամիությունը շարունակում են կարևորագույն գործընկերներ մնալ: Այսօր Մոսկվա այցի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Նրա խոսքով՝ «Եվրամիությանը մասնավորաբար մտահոգում է Ղրիմի թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակը»: Դրա հետ մեկտեղ, Մոգերինին նշել է, որ Մոսկվան և Բրյուսելը համագործակցում են մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ․ խոսքը, նախ և առաջ, Սիրիայում ճգնաժամի հանգուցալուծման և ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մասին է: