Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագ՝ Ստամբուլի Սբ Վարդանանց եկեղեցում


Այսօր առավոտյան Ստամբուլի Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում տեղի է ունեցել ոգեկոչման պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Պատարագին, որ մատուցվել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ, ներկա են գտնվել շուրջ հարյուր հայեր։

Արքեպիսկոպոս Աթեշյանը հանդես է եկել խոսքով, որի ընթացքում երախտագիտությամբ հիշատակել է Թուրքիայի նախագահ, այն ժամանակ՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանի 2014 թվականի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG