Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյան. «Մեր հաջողությամբ պետք է ցույց տանք մեր հարևաններին, որ նրանց ուզածը չի ստացվել»


«Ես վստահ եմ, որ մենք որպես ազգ մենակ կարող ենք լինել հաջող, և հաջողությամբ կարող ենք հաղթել բոլոր դժվարությունները», - այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը։

«Հաջողության համար մենք պետք է միանանք՝ և՛ Սփյուռքը, և՛ Հայաստանը։ Իրար հետ պետք է գործ անենք, որ Հայաստանը դառնա չքնաղ երկիր, և այդ զարգացումով և մեր հաջողությամբ ցույց տանք բոլորին՝ մեր հարևաններին, որ նրանց ուզածը չի ստացվել։ Մենք շարունակում ենք մեր լուման ներդնել աշխարհի զարգացման մեջ, անում ենք ամեն ինչ, որ աշխարհը, հիշելով, ինչ որ եղել է 102 տարի առաջ, նայելով մեզ՝ հասկանա, որ մենք ունենք պատմություն 3 հազար տարուց ավել և մենք այն ազգն ենք, որ աշխարհին շատ բան ենք տալիս և տալու ենք և շարունակելու ենք լինել օրինակ վերածննդյան շարունակության», - ասաց Վարդանյանը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG