Մատչելիության հղումներ

Սարգսյանը ցավակցել է Շոյգուին 102-րդ ռազմակայանի զինծառայողի մահվան կապակցությամբ


Վիգեն Սարգսյան
Վիգեն Սարգսյան

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ապրիլի 23-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաևի մահվան կապակցությամբ:

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, ՌԴ Հարավային ռազմական շրջանի և 102-րդ ռազմակայանի հրամանատարությանը, զոհվածի հարազատներին և մերձավորներին: Ընդունեք մեր զորակցությունն ու կարեկցանքը:

Հավաստիացնում եմ, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը` դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու և մեղավորներին պատժելու համար», - Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ, ասված է նախարարի ցավակցական հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG