Հռոմի Ֆրանցիսկոս պապը աշխարհի երկրներին կոչ է արել վերջ տալ փախստականներին հատուկ կենտրոններում պահելուն։ Այդ կենտրոնների մեծ մասը, Պապի խոսքով, համակենտրոնացման ճամբարներ են հիշեցնում, փոխանցում է AFP-ն։
Վատիկանի առաջնորդը, միևնույն ժամանակ, բարձր է գնահատել այն պետությունների ղեկավարների աշխատանքը, որոնք ակտիվորեն օգնում են միգրանտներին՝ առանձնացնելով Հունաստանը և Իտալիան։
Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում միջազգային համաձայնագրերը ավելի կարևոր են թվում, քան մարդու իրավունքները։
Այս հայտարարությունները Ֆրանցիսկոս պապը հնչեցրել է փախստականների ընտանիքների հետ հանդիպմանը։