Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ում դեսպան է նշանակել թագավորի որդուն: Դեսպանի փոփոխությունը հաջորդում է թագավորության իշխող վերնախավում տեղի ունեցած կադրային փոփոխություններին։

Ապրիլի 22-ին Սաուդյան Արաբիայի պաշտոնական գործակալությունը հայտարարել է, որ Խալեդ բին Սալման բին Աբդուլազիզը Էր-Ռիյադի մերձավոր դաշնակից ԱՄՆ-ում դեսպան է նշանակվել։ Նա փոխարինում է արքայազն Աբդուլահ բեն Ֆեյսալ բեն Թուրքին։ Նոր դեսպանը մասնագիտությամբ զինվորական օդաչու է, որը վերապատրաստվել է ԱՄՆ-ում։

Հաղորդվում է, որ նա մասնակցել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ օդուժից իրականացվող գործողություններին։ Սաուդյան Արաբիան նաև հայտարարել է, որ թագավորի մյուս որդին՝ արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը նշանակվել է երկրի էներգետիկ հարցերով պետական նախարար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG