Գյումրիի Կուրսկի հրապարակում գտնվող «Արգո» խանութի մոտ ռուս զինծառայողի մարմին է հայտնաբերվել: Դեպքի վայր հասած շտապօգնության աշխատակիցները արձանագրել են, որ զինծառայողը մահացած է:
Տեղի ունեցածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածով՝ սպանության կասկածանքով:
«Ազատությունը» Շիրակի մարզի դատախազությունից տեղեկացավ, որ մահացածը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևն է: