Մատչելիության հղումներ

Մազարի Շարիֆում տեղակայված հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել թալիբանների հարձակումից


«Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ուրբաթ օրը Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքի ռազմաբազաներից մեկի դեմ Թալիբան շարժման գրոհայինների նախաձեռնած հարձակման հետևանքով ավելի քան 100 աֆղանստանցի զինծառայող էր զոհվել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG