Մատչելիության հղումներ

Աջակողմյան կուսակցության համագումարը Քյոլնում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումների պատճառ է դարձել


Քյոլնում հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցության համագումարի դեմ: Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ ոստիկանների և ցուցարարների միջև բախումների մի քանի միջադեպ է գրանցվել: Հաղորդվում է, որ մի քանի հազար ցուցարարներ արգելափակել են հյուրանոցի մուտքը, որտեղ անցկացվում է ներգաղթյալների դեմ կարգախոսներով հանդես եկող կուսակցության համագումարը:

Ակնկալվում է, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը համագումարի ընթացքում կներկայացնի իր նախընտրական ծրագիրը և կընտրի Բունդեսթագի պատգամավորության թեկնածուների ցանկի առաջնորդին: Օրերս կուսակցության համանախագահ Ֆրաուկե Պետրին հայտարարել է, թե չի գլխավորի կուսակցության ցուցակը, ոչ էլ կլինի ցուցակի առաջին եռյակում:

Գերմանիայի հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2017 թվականի սեպտեմբերի 24-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG