Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը չի չեղարկի «Ռոսնեֆտ»-ի դեմ պատժամիջոցները


ԱՄՆ-ը չի չեղարկի «Ռոսնեֆտ»-ի դեմ պատժամիջոցները՝ հանուն «Էքզոն մոբայլ» ընկերության, որը պլանավորում է ռուսական ընկերության հետ համատեղ Սև ծովում նախագծեր իրականացնել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Wall Street Journal-ը ավելի վաղ հայտնել էր, թե «Էքզոն մոբայլը» փորձում է հասնել «Ռոսնեֆտ»-ի դեմ պատժամիջոցների չեղարկմանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորների հետ սերտ առնչություններ ունեցող նավթային այդ ընկերությունը ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների է ենթարկվել Ղրիմի բռնակցմանը և Ուկրաինայի արևելքի անջատականներին աջակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG