Մատչելիության հղումներ

Ամերիկացի զինվորականները հայտնել են ԻՊ խմբավորման առաջնորդի զինակցի սպանության մասին


Ամերիկացի զինվորականները հայտնել են «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադիի մերձավոր զինակցի սպանության մասին։

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության տվյալներով Աբդուռահմոն Ուզբեկին, ով ենթադրյալ ծագումով Ուզբեկստանից է, սպանվել է ապրիլի 6-ին Մայադին քաղաքի գաղտնի գործողությունների ժամանակ։

Ամերիկյան կողմը տվյալներ ունի, որ նա առնչություն ունի Ստամբուլի գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որի հետևանքով սպանվել է 39 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG