Մատչելիության հղումներ

ԱՄՆ պաշտպանության նախարարը վստահ է, որ Սիրիայում քիմիական զենքի պահուստներ կան


Ջեյմս Մատիս, արխիվ
Ջեյմս Մատիս, արխիվ

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը հայտարարել է, որ Սիրիայում, «անկասկած», դեռևս պահպանվում են քիմիական զենքի պահուստներ, սակայն, դրա օգտագործումը Դամասկոսի կողմից անխոհեմ քայլ կլիներ:

«Միջազգային հանրությունը կասկած չունի այն հարցում, որ Սիրիան քիմիական զենք է պահում ՝ խախտելով պայմանավորվածություններն ու հայտարարություններն այն մասին, թե ոչնչացրել է այդ զենքը»,- հայտարարել է Մատիսը:

Դամասկոսը կտրականապես հերքում է այդ պնդումներն ու հայտարարում, որ քիմիական զենքը ոչնչացրել է դեռևս 2013 թվականին: Ապրիլի սկզբին սիրիական Իդլիբ նահանգում՝ զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ենթադրաբար օդուժի կողմից քիմիական հարձակման զոհ էր դարձել ավելի քան ութ տասնյակ մարդ, այդ թվում՝ 20 երեխա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG