Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կարող է Ադրբեջանի հետ ոչ վիզային ռեժիմ սահմանել․ Հերբերտ Զալբեր


Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է Ադրբեջանի հետ ոչ վիզային ռեժիմ սահմանել:

«Սակայն, մինչ նման ռեժիմի շուրջ համաձայնությունը, պետք է մի շարք հարցեր լուծվեն, այդ թվում՝ տեխնիկական բնույթի: Կողմերը մի շարք ընթացակարգեր են անցնելու: Եթե բոլոր ասպեկտները քննարկվեն և համաձայնեցվեն, ապա Ադրբեջանի ու Եվրամիության միջև ազատ վիզային ռեժիմի սահմանումը սկզբունքորեն հնարավոր է»,- ըստ «Թրենդ» գործակալության, ասել է եվրոպացի պաշտոնյան:

Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Զալբերը հստակ ժամկետներ չի նշել, միայն ասել է, որ կողմերը դեռևս հարցերի քննարկումների ամենասկզբնական փուլում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG