Մատչելիության հղումներ

Վենեսուելայում բողոքի ցույցերը շարունակվում են


Վենեսուելա - Ապրիլի 19-ի բողոքի ցույցը մայրաքաղաք Կարակասում
Վենեսուելա - Ապրիլի 19-ի բողոքի ցույցը մայրաքաղաք Կարակասում

Վենեսուելայում հակակառավարական բողոքի ցույցերը շարունակվում են: Մայրաքաղաք Կարակասում և մյուս խոշոր քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց՝ ընդդեմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի:

Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:

Վերջին շաբաթների ամենամարդաշատ ցույցերի ժամանակ սպանվել է երկու ուսանող, շուրջ 200 ցուցարարներ վնասվածքներ են ստացել:

Ցույցի մասնակիցները նախագահին մեղադրում են ժողովրդավարությունը քանդելու և նավթով հարուստ երկրում քաոս ստեղծելու մեջ: Նրանք պահանջում են արտահերթ ընտրությունների անցկացում և ընդդիմության առաջնորդների ազատ արձակում:

Զանգվածային ցույցերի հերթական պատճառ է դարձել Գերագույն դատարանի մարտին կայացրած որոշումը, որով ընդդիմադիր խորհրդարանը զրկվում էր մի շարք կարևոր լիազորություններից: Վճիռն արագ չեղարկվել է միջազգային հանրության վճռական դատապարտումից հետո:

Աշխարհի առաջնորդները Մադուրոյին մեղադրում են բռնապետություն հաստատելու մեջ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG