Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրում է ԵԱՏՄ-ում առաջատարը լինելու ձգտումների մեջ


Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոչ ուղղակի քննադատություն է հնչեցրել Մոսկվայի հասցեին՝ Ռուսաստանին մեղադրելով Եվրասիական տնտեսական միությունում առաջատարը լինելու ձգտումների մեջ: Այս մասին Լուկաշենկոն խոսել է խորհրդարանում՝ իր ամենամյա ուղերձի ընթացքում։

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամների միջև «իրավահավասար, փոխհարգալից հարաբերություններ» հաստատելը բարդ է:

«Մենք մշտապես հարաբերություններ ենք պարզում», - ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ միության անդամներն իրար մեղադրում են դեմպինգի մեջ և «չեն կարողանում կիսել ընդհանուր վարկային հիմնադրամը»։

«Մենք բոլորս պետք է հասկանանք մի կարևոր հանգամանք՝ Եվրասիական տնտեսական միության շուկան ինչ-որ մի երկրի շուկան չէ։ Դա մեր ընդհանուր, ինքնաբավ շուկան է, որը զարգացնելով մենք կարող ենք դիմակայել ցանկացած պատժամիջոցի և այդ տնտեսական դիմակայությունից դուրս գալ հաղթանակած», - հայտարարել է Բելառուսի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG