Մատչելիության հղումներ

«Բորուսիա»-ի ավտոբուսի վրա հարձակման գործով ռուսաստանցի է ձերբակալվել


Գերմանիա - «Բորուսիա»-ի՝ պայթյունների հետևանքով վնասված ավտոբուսը, Դորտմունդ, 11-ը ապրիլի, 2017թ․
Գերմանիա - «Բորուսիա»-ի՝ պայթյունների հետևանքով վնասված ավտոբուսը, Դորտմունդ, 11-ը ապրիլի, 2017թ․

Գերմանիայում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, ում կասկածում են Դորտմունդում «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի վրա հարձակմանը առնչություն ունենալու մեջ: Այս մասին հայտնում է գերմանական Bild-ը` վկայակոչելով երկրի գլխավոր դատախազության հաղորդագրությունը:

Գերմանացի իրավապահների տվյալներով՝ Սերգեյ անունով անձը ակնկալում էր, թե ֆուտբոլիստների վրա հարձակումից հետո «Բորուսիա»-ի բաժնետոմսերը կարժեզրկվեն: Ինչպես հայտնում է Bild-ը, կասկածյալը կարող էր հեռակառավարմամբ ակտիվացնել պայթուցիկ սարքը:

Ապրիլի 11-ին, հիշեցնենք, «Բորուսիա»-ի ավտոբուսի մոտ ինքնաշեն երեք ռումբ էր պայթեցվել: Վիրավորվել էր թիմի խաղացող իսպանացի Մարկ Բարտրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG