Մատչելիության հղումներ

Ոսկեպար-Բաղանիս ճանապարհին գնդակոծության է ենթարկվել բեռնատար «ֆուռը». Բաղանիսի համայնքապետ


Տավուշի մարզի Բաղանիս համայնքի համայնքապետ Նարեկ Սահակյանը, երեկ իր Ֆեյսբուքի էջում գրել է, որ ժամը 16:30-ի սահմաններում, ադրբեջանական հենակետից անկանոն կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ:

«Գնդակոծության է ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված ԴԱՖ մակնիշի 130 ԼՕ 05 պետհամարանիշի բեռնատար ֆուռը: Գնդակոծությունից վնասվել է միայն (амортизацион) օդի բարձիկը: Մեքենայի վարորդ Անդրանիկ Աբրահամյանը չի տուժել: Հ.Գ. Ապատեղեկատվություն տարածող մանյակներին: Հ.Գ.Գ․ Բաղանիս գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել», - գրել է համայնքապետը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG