Հորդառատ անձրևներին հաջորդած հեղեղումներից Ղազախստանի հյուսիսային շրջաններում մոտ 2 հազար շենք է ավերվել, առնվազն 6 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ տարհանվել են։
Բնակիչները դժգոհ են բնական աղետին արձագանքելու՝ իշխանության դանդաղ գործողություններից:
Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Բոժկոն «Ազատությանն» ասել է, որ մայրաքաղաք Աստանային վտանգ չի սպառնում: