Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, կոնկրետ անուն չնշելով, այսօր ասել է, որ արդեն հայտնի է, թե ով է ծրագրել ապրիլի 3-ի ահաբեկչական պայթյունը Սանկտ Պետերբուրգի մետրոյում, որի հետևանքով, վերջին տվյալներով, սպանվել է 15 և վիրավորվել՝ մոտ 50 մարդ:
Քննության տվյալներով, ռումբը պայթեցրել է ծագումով ուզբեկ՝ Ղրղըզստանի 22-ամյա քաղաքացի Ակբարժոն Ջալիլովը: Ձերբակալված է 10 մարդ՝ բոլորը Կենտրոնական Ասիայից: Նրանց թվում են պայթյունի ենթադրյալ կազմակերպիչ Աբրոր Ազիմովը և նրա եղբայրը՝ Ակրամը:
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։