Մատչելիության հղումներ

Վահան Մարտիրոսյանը Մինսկում հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության քարտուղարի հետ


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան, արխիվ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան, արխիվ

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մինսկ այցի ընթացքում հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ, ITU) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոյի հետ:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում ՀՄՄ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի հետ սերտ համագործակցությունը, քննարկվել են հետագա գործակցության հեռանկարները: Նա նաև կարևորել է Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը միության աշխատանքներում, մասնավորապես՝ բարձր մակարդակի մասնակցությունը առաջիկա միջոցառումներին, այդ թվում` հունիսին Ժնևում կայանալիք Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովին (WSIS):

Մարտիրոսյանի առաջարկությամբ քննարկվել է Հայաստանում հեռահաղորդակության միջազգային կոնֆերանսի կազմակերպման հնարավորությունը:

Կողմերը քննարկել են նաև ոլորտի զարգացման հիմնախնդիրներն ու մարտահրավերներն աշխարհում և մասնավորաբար Հայաստանում:

«Նկատի ունենալով, որ Հայաստանը տարածաշրջանում հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից մեկն է, խոսվել է մեր երկրի դերի որոշակիացման մասին` որպես միության հետ համագործակցության տարածաշրջանային կենտրոն», - ասված է հաղորդագրությունում:

Հոուլին Ժաոն ընդունել է Վահան Մարտիրոսյանի` Հայաստան այցելելու հրավերը:

Հայաստանը Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ է 1992 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG