Մատչելիության հղումներ

Սև ծովում բեռնատար նավ է խորտակվել


Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Սև ծովի այն հատվածում, որտեղ խորտակվել է նավը, 19-ը ապրիլի, 2017թ.
Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Սև ծովի այն հատվածում, որտեղ խորտակվել է նավը, 19-ը ապրիլի, 2017թ.

Սև ծովում այսօր բեռնատար նավ է խորտակվել: Անձնակազմի 12 անդամներից 9-ի ճակատագիրն անհայտ է, երեքը՝ փրկվել են։ Որոնողական աշխատանքները շարունակվում են:

Պանամայի դրոշով նավի անձնակազմի անդամներից 9-ը ուկրաինացի են, 2-ը ռուսաստանցի, այդ թվում՝ նավապետը, 1-ը՝ վրացի:

Նավը Ռուսաստանից ցորեն էր տանում Թուրքիա: «Ռոսմորռեչֆլոտ»-ի մամուլի խոսնակն ասել է, որ նավի սեփականատերը «Մարշալի» կղզիներում գրանցված թուրքական ընկերություն է:

Նավի խորտակվելու պատճառները դեռևս պարզ չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG