Մատչելիության հղումներ

Քաղաքագետ. Հայաստանն ակնհայտորեն անցնում է միակուսակցական համակարգի


Կամ Սերժ Սարգսյանն անտեղյակ է իրավիճակից Հայաստանում, կամ ուղղակի անտեղյակ է միջազգային խաղի կանոններից, նորմերից։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած այն կարծիքին, թե ընտրությունները արձանագրել են «կարևոր առաջընթացը, որին Հայաստանը հասել է ժողովրդավարության և պետականաշինության գործում»:

«Քաղաքական և հասարակական կյանքում բազմակարծությունը, որ դրսևորվում է քաղաքական կուսակցությունների և կենսունակ քաղաքացիական հասարակության գործունեությամբ, վերջին տասնամյակում իրողություն է դարձել: Ասածս չի նշանակում, որ մենք այստեղ լուծելու խնդիրներ չունենք. մենք շատ խնդիրներ ունենք լուծելու: Ասածս այն է, որ այդ հիմքերն արդեն ամուր են, և դրանց վրա մենք կարող ենք կառուցել այն շենքը, որն անհրաժեշտ է մեր ժողովրդին», - ասել է նախագահը:

Քաղաքագետը հակադարձում է՝ նշելով, որ Հայաստանն ակնհայտորեն անցնում է միակուսակցական համակարգի։

«Չգիտեմ, թե ինքն ինչ նկատի ուներ, երբ որ խոսում էր բազմակարծության մասին։ Այսօրվա նոր ընտրված Ազգային ժողովում մենք ունենք չորս խմբակցություն, նախորդ Ազգային ժողովում 6 խմբակցություն, ուրեմն ուղղակիորեն մենք տեսնում ենք, որ բազմակարծությունը պառլամենտում փոքրացավ։ Մենք ռեալ անցնում ենք միակուսակցական համակարգի։ ՀՀԿ-ն կարող էր ունենալ ամենաշատ ձայներ պառլամենտում, բայց ոչ թե գրեթե 60 տոկոսը։ Ի՞նչ է նշանակում, որ ՀՀԿ-ն ունի 58 մանդատ 105 հոգանոց պառլամենտում։ Դա ավտոմատ նշանակում է, որ ցանկացած որոշում, առանց այլ կարծիքը հաշվի առնելով, կարող են անցկացնել, ուրեմն ինքը կամ տեղյակ չէ, կամ իր մեկնաբանությունն է իրականությանը», - ասաց Գրիգորյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG