Մատչելիության հղումներ

Ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածներ


Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ի երեկոյան ժամը 20:30-ից մինչև ապրիլի 19-ի լուսաբաց, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, Մաշտոցի պողոտան՝ սկզբնամասի թունելային հատվածից մինչև Պուշկին փողոց ընկած հատվածը, տրանսպորտային երթևեկի համար միակողմանի փակ կլինի: Իսկ ժամը 21:30-ից մինչ լուսաբաց, համանման աշխատանքներով պայմանավորված, կփակվի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի՝ մինչև Բաբաջանյան փողոցի խաչմերուկ բարձրացող ճանապարհահատվածը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG