Մատչելիության հղումներ

Իսրայելը մտադիր չէ բանակցություններ վարել հացադուլ հայտարարած պաղեստինցի դատապարտյալների հետ


Իսրայելը մտադիր չէ բանակցություններ վարել հացադուլ հայտարարած պաղեստինցի դատապարտյալների հետ, հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսը»:

Նշվում է, որ բողոքի ակցիայի կազմակերպիչ Մարվան Բարգութին տեղափոխվել է մեկ այլ բանտի մեկուսարան:

Հացադուլին մասնակցում է ավելի քան հազար պաղեստինցի դատապարտյալ. նրանք պահանջում են բանտ վերադարձնել հանրային հեռախոսները և թույլատրել ավելի հաճախ տեսակցել ընտանիքների հետ:

Իսրայելի հանրային անվտանգության նախարար Գիլադ Էրդանը այսօր հայտարարել է, որ հացադուլը գնահատում է որպես քաղաքական ակցիա և դատապարտյալները դժգոհելու իրական հիմքեր չունեն:

Պաղեստինի պաշտոնյաների տվյալների համաձայն, իսրայելական բանտերում պահվում է մոտ 7 հազար պաղեստինցի: Մարվան Բարգութին պաղեստինյան շարժման ամենահայտնի գործիչներից է: 2004 թվականին նա ցմահ ազատազրկման է դատապարտվել իսրայելցու սպանության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG