Մատչելիության հղումներ

ՍԴ-ն նշանակեց ԿԸՀ որոշումը անվավեր ճանաչելու «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի քննության օրը


Սահմանադրական դատարանի շենքը Երևանում

Սահմանադրական դատարանն ապրիլի 25-ին՝ ժամը 10-ից սկսած կքննի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը, «Ազատության»-ը փոխանցեց Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը։

Դաշինքը Սահմանադրական դատարան է դիմել ապրիլի 14-ին։ Ավելի վաղ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դաշինքի դիմումը։

Նշենք, որ «Կոնգրես-ՀԺԿ»-ն խորհրդարանական ընտրության 9 մասնակիցներից միակն է, որը վիճարկում է ապրիլի 2-ի արդյունքները։ Սահմանադրական դատարան տարված դիմումում դաշինքը փորձել է «բացահայտել, որ ողջ երկրում գործել է ընտրողների ահաբեկման ու վախի մթնոլորտի ստեղծման և հօգուտ իշխող կուսակցության վարչական ռեսուրսի չարաշահման միասնական համակարգ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG