Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահի ընտրության երկրորդ փուլի դեպքում Լը Պենը կպարտվի թե՛ Մակրոնին և թե՛ Ֆիյոնին․ հարցում


Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ (ձախից՝ աջ) Ֆրանսուա Ֆիյոնը, Էմանյուել Մակրոնը, Ժան-Լյուկ Մելանշոնը, Մարին Լը Պենը և Բենուա Ամոնը հեռուստաբանավեճից առաջ, 20-ը մարտի, 2017թ․
Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ (ձախից՝ աջ) Ֆրանսուա Ֆիյոնը, Էմանյուել Մակրոնը, Ժան-Լյուկ Մելանշոնը, Մարին Լը Պենը և Բենուա Ամոնը հեռուստաբանավեճից առաջ, 20-ը մարտի, 2017թ․

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, անկախ կենտրոնամետ քաղաքական գործիչ Էմանյուել Մակրոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի դեպքում կստանա 68 տոկոս ձայն, իսկ ծայրահեղ ազգայնական թեկնածու Մարին Լը Պենը՝ ընդամենը 36 տոկոս: Այսպիսին են վերջին հարցման արդյունքները, որ անցկացրել է OpinionWay սոցիոլոգիական ծառայությունը:

Եթե երկրորդ փուլ դուրս գա հանրապետականների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը, ապա նրա օգտին կքվեարկի ընտրողների 58 տոկոսը, իսկ Լը Պենի օգտին՝ 42 տոկոսը:

Սոցիոլոգիական ծառայության տվյալների համաձայն՝ ընտրությունների առաջին փուլում Մակրոնը հնարավոր է ստանա 23 տոկոս ձայն, Լը Պենը՝ 22 տոկոս, Ֆիյոնը՝ 20, Ժան-Լյուկ Մելանշոնը՝ 19 տոկոս:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 23-ին, հնարավոր երկրորդ փուլը՝ մայիսի 7-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG