Մատչելիության հղումներ

Մեյը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ելույթ է ունենում խորհրդարանում, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է երկրում հունիսի 8-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, այդ մասին Մեյը հայտարարել է իր նստավայրում՝ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

Ավելի վաղ բրիտանական կառավարությունը բազմիցս հերքել էր մինչև 2020 թվականը ընտրությունների անցկացման հնարավորությունը: Մեյը, սակայն, հայտարարել է, թե եկել է այն եզրակացության, որ նոր ընտրությունների անցկացումը հնարավոր է, որպեսզի կայունություն ապահովվի մի իրավիճակում, երբ երկիրը սկսել է բանակցությունները Եվրամիությունից դուրս գալու հարցով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG