Մատչելիության հղումներ

Դատախազությունը դատարան է ուղարկել Շենգենյան գոտի մուտքի արտոնագրերի կեղծման գործը


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքէջի, Գլխավոր դատախազությունը չորս օր առաջ դատարան է ուղարկել «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի արտոնագրերի կեղծման գործը։

Ըստ կայքէջի, մեղադրանք է առաջադրվել 8 անձի, այդ թվում՝ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության անվտանգության հերթափոխի պետ Միքայել Ղասաբօղլյանին, Ազգային անվտանգության ծառայության սահմանային վերահսկողության «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի 1-ին հերթափոխի պետ Արամ Գրիգորյանին, ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետ Սամվել Աղաջանյանին։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև տուրիստական գործակալությունների ղեկավարների։

Ըստ մեղադրանքի, այս անձինք աջակցել են որոշ քաղաքացիների, մասնավորապես՝ Շենգենյան գոտու երկրներ մուտքի կեղծ արտոնագիր ստանալու համար։

«Արմենիա միջազգային օդանավակայանների» անվտանգության հերթափոխի պետ Միքայել Ղասաբօղլյանը նշված անձանց սահմանահատման ժամանակ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ վերահսկողության աշխատակիցների կողմից խոչընդոտներ չառաջացնելու համար համաձայնել է երեք դրվագով կատարել կաշառքի միջամտություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG