Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի գործով 9-րդ կասկածյալն է ձերբակալվել


Ռուսաստան - Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայի մարզում ձերբակալում է կասկածյալին, 17-ը ապրիլի, 2017թ․
Ռուսաստան - Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայի մարզում ձերբակալում է կասկածյալին, 17-ը ապրիլի, 2017թ․

Ռուսաստանի իշխանությունները 9-րդ մարդուն են ձերբակալել, ով կասկածվում է Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում պայթյունը կազմակերպելու մեջ:

27-ամյա Աբրոր Ազիմովը Կենտրոնական Ասիայից է, ենթադրվում է, որ հատուկ դասընթաց է անցել՝ մահապարտ ահաբեկիչ դառնալու համար:

Հիշեցնենք, որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել ապրիլի 3-ի ահաբեկչության համար, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 15 մարդ մահացել է, 100-ից ավելի մարդ տուժող է ճանաչվել, որոնցից շուրջ հինգ տասնյակը դեռ գտնվում են հիվանդանոցներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG