Մատչելիության հղումներ

Մերկելը, Պուտինը, Պորոշենկոն և Օլանդը հեռախոսով քննարկել են ուկրաինական ճգնաժամը


«Նորմանդական քառյակի» պետությունների ղեկավարների հանդիպում, արխիվ
«Նորմանդական քառյակի» պետությունների ղեկավարների հանդիպում, արխիվ

Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի ղեկավարները՝ Անգելա Մերկելը, Վլադիմիր Պուտինը, Պետրո Պորոշենկոն և Ֆրանսուա Օլանդը «Նորմանդական քառյակի» ձևաչափով երկուշաբթի ուշ երեկոյան կայացած հեռախոսազրույցում քննարկել են ուկրաինական համակարտության կարգավորման հարցը։

«Չորս երկրների ղեկավարները պայմանավորվել են Ուկրաինայի արևելքում Զատիկի տոնին հայտարարված հրադադարի երկարաձգման շուրջ, ինչպես նաև կոչ են արել՝ ակտիվացնել գերիների փոխանակման գործընթացը՝ «բոլորը բոլորի հետ» ձևաչափով։ Նախագահներն իրենց մտահոգություն են հայտնել Դոնբասում ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ», - ասված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում։

ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությանը, նշում է, որ «Նորմանդական քառյակի» առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը Մինսկի խաղաղության համաձայնագրի իրականացման հարցում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG