Մատչելիության հղումներ

Լավրովը հուսով է՝ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական գործողության չի դիմի


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Միացյալ Նահանգները չի դիմի «շատ ռիսկային» միակողմանի ռազմական գործողության Հյուսիսային Կորեայի դեմ, ինչը արեց Սիրիայի նկատմամբ: Լավրովն այսպես է արձագանքել Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունը, որտեղ վերջինս ասել էր, թե «ռազմավարական համբերության դարաշրջանն ավարտվել է»՝ ակնարկելով Հյուսիսային Կորեայի միջուկային զենքերի ստեղծումը:

Քննադատելով Հյուսիսային Կորեայի «անխոհեմ միջուկային գործողությունները»՝ Լավրովը, այդուհանդերձ, ասել է, որ Փենսի խոսքերը Հյուսիսային Կորեայում կարող են որպես սպառնալիք ընկալել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG