Մատչելիության հղումներ

Շարունակվում է քրդական ջոկատների հարձակումը Ռաքքայի ուղղությամբ


Սիրիայի հյուսիսում շարունակվում է քրդական ջոկատների հարձակումը «Իսլամական պետության» ոչ պաշտոնական մայրաքաղաք համարվող Ռաքքա քաղաքի ուղղությամբ:

Քրդական «Ֆիրաթ» գործակալության տեղեկությունների համաձայն, հանգստյան օրերին քրդական ուժերին` կոալիցիոն օդուժի աջակցությամբ, հաջողվել է շուրջ 10 կիլոմետրով մոտենալ Ռաքքային` ազատագրելով քաղաքից ոչ հեռու գտնվող բնակավայրերից մի քանիսը:

Դրան զուգահեռ Սիրիայի կառավարական բանակը` ռուսական օդուժի օժանդակությամբ, գրավել է Համայից ոչ հեռու գտնվող Սորան քաղաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG