Մատչելիության հղումներ

Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի նկատմամբ միակողմանի գործողությունների չի դիմի


Պաշտոնական Մոսկվան հույս ունի, որ Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեայի նկատմամբ միակողմանի գործողությունների չի դիմի: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն այս մասին նշել է` մեկնաբանելով Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունը, որի համաձայն «Հյուսիսային Կորեայի հանդեպ Վաշինգտոնի ցուցաբերած ռազմավարական համբերությունը սպառվում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG