Մատչելիության հղումներ

Տոնոյանը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության բնագավառում


ԱԻ նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության (DG ECHO) Արևելյան հարևանության, Կենտրոնական Ասիայի, Իրաքի և Իրանի արագ արձագանքման համակարգող Սրդան Ստոյանովիցին:

Ըստ ԱԻՆ հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԻՆ-ի, ՄԱԶԾ-ի և DG ECHO-ի համագործակցությունը աղետների ռիսկի կառավարման և նվազեցման ոլորտում, ինչպես նաև՝ հետագա համատեղ ծրագրերի իրականացման ընդլայնումը տարածաշրջանային մակարդակով:

Իր խոսքում Տոնոյանը կարևորել է Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության բնագավառում, ինչը կարող է նաև խթանել աղետների ռիսկի նվազեցման գործընթացը և դրա շուրջ համագործակցությունը տարածաշրջանային մակարդակում:

Կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների ոլորտում փորձագետների փոխանակման և վերապատրաստման հնարավորությունները:

Անդրադարձ է եղել նաև Հայաստանի համայնքներում աղետների ռիսկի նվազեցման և դիմակայունության բարձրացման հնարավորություններին: Համագործակցության այս բաղադրիչի հաջողված մեկնարկը Սյունիքի Կապան և Քաջարան քաղաքային համայնքներում դիմակայունության բարձրացմանն ուղղված պիլոտային ծրագրի մեկնարկն էր. այն է՝ սելավավտանգ հատվածների ուսումնասիրություն` անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ստոյանովիցը կայցելի նաև Սյունիքի մարզի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն՝ ծրագրի շրջանակներում ստեղծված քաղաքային և մարզային ազդարարման համակարգի աշխատանքին ծանոթանալու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG