Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխնախագահը Փհենյանին հորդորում է «չփորձարկել Թրամփի ամրությունը»


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, Սեուլ, 17-ը ապրիլի, 2017 թ․

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Հյուսիասյին Կորեային կոչ է արել՝ չստուգել նախագահ Դոնալդ Թրամփի ամրությունը, հայտարարելով՝ «Փհենյանի հրիռային և միջուկային ծրագրերի զսպման բոլոր տարբերակներն այժմ քննարկվում են»:

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ Փենսը նաև ասել է, թե Սիրիայում և Աֆղանստանում Միացյալ Նահանգների իրականացրած վերջին ռազմական գործողություններն ազդարարում են «մեր նոր նախագահի հզորության և ամրության մասին»:

«Հյուսիսային Կորեան լավ կանի՝ չփորձարկի այդ ամրությունը, նաև այս տարածաշրջանում Միացյալ Նահանգների զինուժի հզորությունը»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը Հարավային Կորեայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, որը կայացել է Հյուսիսային Կորեային սահմանակից ապառազմականացված գոտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG