Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովը վաղը կմեկնի Աբխազիա


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 18-ին մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Աբխազիա։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Սուխումիում կմասնակցի Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան նոր համալիրի բացման հանդիսավոր արարողությանը։

Ապրիլի 19-ին Լավրովը կհադիպի Աբխազիայի նախագահի, խորհրդարանի խոսնակի և արտաքին գործերի նախարարի հետ։ Կողմերը կքննարկեն միջազգային ասպարեզում Աբխազիայի դիրքերի ամրապնդման, ռուս-աբխազական ներքաղաքական հարցեր։

Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի անկախությունը 2008 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG