Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի ընթացքում տրված քվեների 24 տոկոսի հաշվարկից հետո, մեծ առավելությամբ հաղթում են նոր Սահմանադրության կողմնակիցները:
Reuters-ի տեղեկություններով` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների օգտին է տրվել այս պահին հաշվարկված քվեների 63 տոկոսը:
Թուրքական NTV հեռուստաընկերության կայքի համաձայն, Ստամբուլում «Այո»-ի օգտին է քվեարկել ընտրողների 55, մայրաքաղաք Անկարայում` 66, Հայաստանին սահմանակից Կարսում` 52 տոկոսը: