Մատչելիության հղումներ

Զինված միջադեպեր թուրքական հանրաքվեի ընթացքում


Ընտրողները ընտրատեղամասում, 16-ը ապրիլի, 2017թ․
Ընտրողները ընտրատեղամասում, 16-ը ապրիլի, 2017թ․

Թուրքական աղբյուրները հաղորդում են քվեարկության ընթացքում երկրի արևելքում տեղի ունեցած զինված միջադեպերի մասին:

Դիարբեքիր քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկի ընտրատեղամասի բակում այսօր կեսօրին ծագած փոխհրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկը` վիրավորվել է: Այս մասին հաղորդում է թուրքական Dogan գործակալությունը:

Փոխհրաձգությունը սկիզբ է առել այն բանից հետո, երբ հանրաքվեի շուրջ ծագած վեճի ժամանակ գյուղապետի որդին հրազեն է կիրառել:

Անացած գիշեր էլ Վանի շրջանում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները գնդակոծել էին իշխող կուսակցությանը պատկանող ավտոբուսը: Հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG