Մատչելիության հղումներ

Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են մեկնարկել


Զորավարժություններ Ադրբեջանում, արխիվ
Զորավարժություններ Ադրբեջանում, արխիվ

Այսօր մեկնարկել են ադրբեջանական բանակի լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց մասնակցում է շուրջ 30 հազար զինծառայող:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, զորավարժություններին մասնակցում է ավելի քան 250 միավոր զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի շուրջ 200 հրետանահրթիռային կայանք, 25 ռազմական օդանավ և ուղղաթիռ:

«Զորախաղերի ընթացքում բանակային ստորաբաժանումները վարժանքներ կանցկացնեն բարդ ռելիեֆի պայմաններում մարտական գործողությունների ծավալման ուղղությամբ», - հայտարարում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG